Sunday, 05 07 2026
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար

Այդ թիվը հորինած թիվ է․ Սերգեյ Բագրատյանը՝ պետծառայողների օպտիմալացման մասին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետծառայողների օպտիմալացման ընթացիկ վիճակը, ըստ որի՝ մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ հնարավոր է դառնան գործազուրկ, և «դրանից շահում է հայոց պետականությունը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ես բացարձակ չեմ կիսում Արփինե Հովհաննիսյանի մտահոգությունները, որովհետև վստահ եմ՝ կրճատումներ ասվածը այդպես մեխանիկորեն չի կատարվելու: Գիտեմ, որ պետք է իրացվեն համարժեք ծրագրեր»:

Սերգեյ Բագրատյանը հավելեց՝ այդ թիվը հորինած թիվ է. «Ես վստահ եմ, որ 10 հազար քաղաքացի չի կարող դուրս մնալ: Վստահ եմ, որ դա աստիճանաբար կարվի, և կգնա դեպի կառուցակարգերի փոփոխության»:

Նրա խոսքով՝ այսօր խնդիրը այլ կերպ է դրված. «Եթե մենք ասում ենք՝ տնտեսական հեղափոխություն, բնականաբար դա բերելու է որոշակի կառուցակարգերի փոփոխության: Ցավո՞տ է դա՝ իհարկե ցավոտ է, կարո՞ղ ենք հնարավորինս մեղմել՝ իհարկե կարող ենք: Եթե մենք փորձենք նույն ձևով կազմակերպել մեր տնտեսությունը, երբ արդյունավետ չէինք աշխատում, կունենանք նախկին վիճակը: Իսկ եթե մեզ բավարարում էր նախկին վիճակը, ուրեմն այս ամեն ինչը անիմաստ էր. հեղափոխությունը կոչված է խնդիրները լուծելու»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում