Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում` ծանոթանալու տեղի առողջապահական խնդիրներին, ինչպես նաև համատեղ լուծման ուղիներ փնտրելու:
Այդ մասին տեղեկացնոււմ է ՀՀ առողջապահության նախարարություն։
Այցը կազմակերպվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հրավերով:
Եռօրյա այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպելու է Արցախի Հանրապետության պետական նախարարին, առողջապահության և պաշտպանության նախարարներին:
Միաժամանակ, Արսեն Թորոսյանն այցելելու է շրջանային բժշկական կենտրոններ և զինվորական հոսպիտալներ:











































