Ես կարծում եմ՝ այն փոփոխությունները, որ ունեցանք՝ դա հզոր Հայաստան ունենալու սկիզբն է և այդ փոփոխությունների կապիտալիզացիայի արդյունքում է, որ կարող ենք ունենալ այն Հայաստանը, որ երազել է Վազգեն Սարգսյանը:Այս մասին այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամայկին նվիրված գրքի շնորհանդեսին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մեր սերունդը մեծ պատասխանատվություն ունի շարունակելու այդ առաքելությունը: Այսօրվա խորհրդի մեջ տեսնում եմ այդ պատասխանատվությունը»: Պատգամավորի կարծիքով՝ հզոր Հայաստանը միակ լուծումն է բոլոր համահայակական հիմնախնդիրների:
Մարուքյանը նկատեց նաև, որ Հոկտեմբերի 27-ից հետո ձևախեղվել է ամբողջ կառավարման համակարգը, նաև արտաքին քաղաքականությունը:







































