Այս շաբաթ Ռուսաստանը 2 մլրդ դոլարով ձեռք կբերի Ուկրաինայի եվրապարտատոմսերի հերթական տրանշը: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:
«Այս շաբաթ` 2 միլիարդի»,- լրագրողներին ասել է Սիլուանովը` պատասխանելով այն հարցին, թե երբ Ռուսաստանը ձեռք կբերի հաջորդ տրանշը:
Անցյալ տարվա վերջին ՌԴ-ն որոշում է ընդունել Ուկրաինայի եվրապարտատոմսերում մինչև 15 մլրդ դոլար ներդնել: