Մենք տեղեկացրել էինք, որ այս օրերին Չինաստանում նշվում է այդ երկրի կոմունիստական կուսակցության ստեղծման 90-ամյակը, երկրում նախատեսված են մեծ տոնախմբություններ: Այսօր այդ օրվա կապակցությամբ հրավիրված ժողովում Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն հայտարարել է, որ իր և իր կուսակցության հիմնական նպատակն է պահպանել ժողովրդի վստահությունը:
Իր խոսքում նա չի անդրադարձել Կոմունիստական կուսակցության կայացման ժամանակաշրջանում իրականացված բռնություններին, սակայն ասել է, որ կուսակցության հաջողության հիմնական պատճառը սեփական սխալների վրա սովորելն է: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հու Ձինտաոն նաև անդրադարձել է կոռուպցիայի խնդիրներին` ասելով, որ դա հիմնական մարտահրավերներից մեկն է, և դրա ծաղկումը կարող է զրկել կուսակցությանը վստահությունից ու աջակցությունից:







































