Բրիտանացի գիտնականները մարդու աչքի մեջ նոր շերտ են հայտնաբերել և պարզել գլաուկոմայի պատճառը: Այս մասին գրված է British Journal of Ophthalmology գիտական ամսագրում:
Նոր շերտը կոչվում է Դուայի շերտ` ի պատիվ այն բացահայտած պրոֆեսոր Հարմինդեր Դուայի:
Այդ շերտն իրենից ներկայացնում է ցանցաթաղանթի սեպաձև հյուսվածք: Գիտնականների կարծիքով` այն պատասխանատու է աչքի խոնավեցման համար: Հենց դրա վնասվելն էլ գլաուկոմա է առաջացնում:










































