Ճապոնական Իմա անունով Instagram-մոդելը համակարգչային դիզայներների երևակայության արդյունքն է, սակայն դա չի խանգարում նրան նորանոր բաժանորդներ ձեռք բերելու հարցում:
Իման վիրտուալ աղջիկ է, որին հետաքրքրում է ճապոնական մշակույթն ու կինոն: Սոցցանցերում նա տասնյակ հազարավոր հետևարոդներ ունի: Նրան սիրահարվում են առաջին հայացքից:

Իման շատ նորաձև է, բայց դուք երբեք չեք տեսնի նրան նորաձևության ցուցադրությունների ժամանակ, քանի որ նա գոյություն չունի:
Մոդելի անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «հիմա»: Այսպիսով, մեզ մեկ անգամ ևս ակնարկում են, որ ապագան արդեն եկել է:

Իման ստեղծվել է CG մոդելավորման մեջ մասնագիտացած ModelingCafe Inc. ընկերության կողմից:
Դիզայներներն ամեն ինչ արել են անթերի արտաքին ստանալու համար՝ դեմքի արտահայտությունից մինչև սանրվածքն ու դիմահարդարումը:

Ծրագրի հեղինակների խոսքերով, նրանց նպատակը իրենց ստեղծագործությանը արհեստական բանականությամբ օժտելն է:
Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի դրանից հետո:

















































