«Օսկարի» մրցանակակիր դերասան Ռամի Մալեկին մեղադրել են եգիպտացիների «ճշմարիտ» արժեքները խաթարելու մեջ: Այս մասին հայտարարել է տեղի խորհրդարանի պատգամավոր Ալ-Հադաթ Ալյոումը, հաղորդում է ТАСС-ը:
Նրա խոսքերով, դերասանը սխալ ապրելաձև է քարոզում:

«Այս մարդը փորձում է վնաս հասցնել մեր երիտասարդների բարոյական չափանիշներին, և ես շատ զարմացա, երբ եգիպտական լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն նշել նրա հաղթանակը»,- ասել է պատգամավորը:
Նա նաև հավելել է, որ Ֆրեդի Մերկուրիի դերը, ում դերասանը մարմնավորել է «Բոհեմյան ռապսոդիա»-ում, հեռու է նրա իրական անձից: Միևնույն ժամանակ, այս կերպարի միջոցով «Օսկարի» մրցանակակիրը փորձում է պրոպագանդել ոչ ավանդական կողմնորոշումը:
Ռամի Մալեկը եգիպտական ծագում ունի:








































