«Բի-բի-սի»-ին պատկանող Radio 2 ռադիոկայանը եթեր թույլ չի տալիս Մայքլ Ջեքսոնի երգերը՝ հեռուստատեսային փաստագրական ֆիլմի պրեմիերայի նախաշեմին. ֆիլմը փոփ-երգչի՝ երեխաների հանդեպ իբր գործած սեքսուալ բռնությունների մասին է: Այս մասին գրում է The Sunday Times-ը:
Պարբերականը նշում է, որ Ջեքսոնի երգերը «կամաց անհետացան» եթերից «Լքելով Նևերլենդը» փաստագրական ֆիլմի պրեմիերայից առաջ, որում երկու մարդ պատմում են, թե ինչպես է երգիչն իրենց բռնաբարել փոքր տարիքում:









































