ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովը հրապարակել է այն մրցավարների անունները, որոնց գլխավորած անձնակազմերը կսպասարկեն Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային 2-րդ օրվա 2 հանդիպումները:
Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ ասպարեզ դուրս կգան «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն, կաշխատի իտալացի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլիի ղեկավարած անձնակազմը: Իսկ ահա «Միլան»-ի և Մադրիդի «Ատլետիկո»-ի մրցավեճը, որը տեղի կունենա «Սան-Սիրո» մարզադաշտում, կվարի պորտուգալացի գլխավոր մրցավար Պեդրու Պրոենսան:
2 հանդիպումներն էլ կայանալու են փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:









































