Շնատերերի 81% -ն իրենց խնամյալների հետ շփվում է՝ երեխայի ձայնը նմանակելով: 67%-ը նրանց սիրով է նայում: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երրորդը սիրառատ հայացքով ավելի հաճախ շանն է նայում, քան սիրելիին: Նման եզրահանգումների են եկել SurveyMonkey հետազոտության հիման վրա: Հարցմանը մասնակցել են ամերիկացի 1450 շնատեր: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվողների 47% -ը նախընտրում է ավելի շատ կենդանիներին գրկել, քան ընկերոջը, և դա ավելի հաճախ կանայք են, քան տղամարդիկ։ Բացի այդ, յուրաքանչյուր երկրորդ հարցվող պատրաստ է բաժանվել երկրորդ կեսից, եթե նա շուն չի սիրում կամ ալերգիա ունի:
Յուրաքանչյուր երրորդը հանգստյան օրերը պլանավորում է՝ ելնելով կենդանու կարիքներից։ 69% -ը շահագրգռված է հանդիպել նրանց հետ, ովքեր սիրում են շներին։ Հարցվողների երրորդ մասը շանն իր հետ տանում է ժամադրության: Այսպես նրանք ցանկանում են պարզել՝ արդյոք ապագա սիրելին շանը դո՞ւր է գալիս (41%), ակնկալում է, որ կենդանին կզգա՝ ինչպիսի մարդ է դիմացինը (30%), և բացի այդ, շների հետ ավելի հանգիստ են ժամադրության գնում (29%):



































