Ուկրաինայում հաղորդաշարերից մեկի նկարահանման ժամանակ Քսենյա Սոբչակը ցանկություն է հայտնել նկարահանումների ընդմիջմանը ոչ պաշտոնապես այցելել Եվրամայդան: Այս մասին գրում է Showbiz.siteua կայքը:
Հաղորդավարուհին և լրագրողուհին հրաժարվել է հանրային ելույթներից, քանի որ ուղղակի ցանկացել է շփվել ցուցարարների հետ` իր աջակցությունը հայտնելով մայդանցիներին:
Հետաքրքիր է, որ իր այցի ժամանակ 32-ամյա Սոբչակն ուկրաինական ազգային տարազ է կրել:














































