Անգլերենի տեխասցի ուսուցչուհի Քեթրին Սթրենգը Twitter-ում գրել է մի պատմության իր տատիկի մասին, որը կատարյալ լուսանկար անելու մոլուցքով տարված՝ Իսլանդիա կատարած ճանապարհորդության ժամանակ բարձրացել էր սառցալեռան վրա:
Տատիկը սառցաբեկորի գագաթին գահի տեսքով մի բեկոր տեսնելով՝ որոշում է, որ նկարվելու իդեալական հնարավորություն է: Նա բարցրանում է բեկորի վրա, իսկ մեծ ալիքը բեկորը բաց ծով է քշում:

Սառցաբերկորը սկսել է արագ հեռանալ ափից։ Բարեբախտաբար, փրկարարը և Ռանդի Լակոնտ նավի նավապետը մոտակայքում են եղել ու ծեր կնոջն օգնության են շտապել:
Քեթրին Սթրենգը նշել է, որ այդ օրը հարյուրավոր մարդիկ լուսանկարվել են ափին գտնվող սառույցների վրա, սակայն դեպքը տեղի է ունեցել հենց իր տատիկի հետ:













































