«Տնտեսական հղափոխության նոր կուրս է հայտարարված, և դրա տարրերը կառավարության ծրագրում կարծես թե առկա են: Գործնականում որոշակի դրսևորումներ երևում են, և դրանից մեկը Իրանում պաշտոնական հայտարարությունն էր: Ես շատ եմ կարևորում Հյուսիս-Հարավ ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Իրանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցություն կունենա Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման գործում, ինչը ռազմավարական առումով ՀՀ տնտեսության համար շատ կարևոր է: Ընդհանրապես, տրանսպորտը տնտեսության ճոճանակն է, առաջ մղողը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՏՀ տնտեսական կարգավորման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:
Նրա կարծիքով՝ օրվա խնդիր է դարձել կոնցեսիայի (պետությանը կամ մունիցիպալիտետներին պատկանող բնական հարստությունները, ձեռնարկությունները, տնտեսական այլ օբյեկտներ որոշակի պայմաններով շահագործման հանձնելու պայմանագիր) մասին օրենք ընդունելը:











































