«Իմ կարծիքը Ազգային վիճակագրական կոմիտեի թվանկարչության մասով չի փոխվել։ Հեղափոխությունը չի հասել Վիճակագրական կոմիտե»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունք կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ անդրադառնալով ԱՎԿ-ի կողմից հրապարակված 6.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին։
«Ամեն տարի տնտեսական աճ են ցույց տալիս՝ 3 տոկոս, 5 տոկոս, վագրային թռիչքով աճ և այլն, բայց, չգիտես ինչու, այդ ֆոնին ՀՆԱ-ն մնում է նույնը։ Հետևաբար ես չեմ հավատում այն վիճակագրությանը, որը հրապարակվել է»,- ասաց Արիստակեսյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հրապարակված թվերն էլ ամեն դեպքում չեն հուշում այն մասին, որ տնտեսության մեջ շարժ է եղել։ «6.1 տոկոսը չի բնութագրում տնտեսության իրական վիճակը, քանի որ հունվար ամիսը պասիվ ամիս է համարվում, իսկ այդ աճի հիմնական բաղադրիչը ծառայություններն են, որը վտանգավոր ցուցանիշ է մեր երկրի համար, քանի որ արտադրական ճյուղերը ոչ մի աճ ցույց չեն տվել»,- ընդգծեց Արիստակեսյանը։
Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հասել է միայն վերին էշելոն, միջին ու ցածր օղակներում գտնվողների ուղեղներում հեղափոխություն չի եղել, ու կոռուպցիան այդ օղակներում դեռ պահպանվում է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































