Ռուսաստանում խանութի վաճառողուհին նոկաուտի է ենթարկել ագրեսիվ գնորդին, որը կռիվ է սկսել հերթում կանգնած տղամարդու հետ։ Դեպքը տեսանկարահանվել է և տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է գնորդներից մեկը մյուսի գլուխը հարվածում գարեջրի սառնարանին։ Արդյունքում վաճառողուհին անմիջապես արձագանքում է․ գնում և հարվածում է ագրեսիվ տղամարդու դեմքին, իսկ հետո հարվածում ոտքով։
Սակայն, երբ դա բավական չի լինում, նա գործն ավարտում է նոկաուտով։




































