ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը և պատրաստ սերտորեն գործակցել արտգործնախարարի և նրա թիմի հետ՝ խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները, համագործակցելու տարածաշրջանային հարցերի շուրջ և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին», – ասել է նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր առաջին հանդիպման ժամանակ:











































