«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Ընկերության մեծ թվով աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի դիմաց և պահանջում են պարզաբանել, թե ինչու են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։
Աշխատակիցները միևնույն ժամանակ պնդում են որ ընկերության ղեկավարությունը որոշել է կրճատել իրենց աշխատավարձերը։









































