«Նախ` առաջին դաշտը կրճատումների կլինի փոխմարզպետների և նրանց սպասարկող անձանց հետ կապված: Երկրորդը՝ տեղակալների, այդ թվում աշխատակազմի ղեկավարի, վարչության պետի և այլն, ու քանի որ որոշ վարչություններ կմիավորվեն, նաև վարչության պետեր կկրճատվեն»,- մարտի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ գործառույթների քարտեզագրում է տեղի ունեցել` հասկանալու համար, թե քանի աշխատող է այս փուլում պետք այդ գործը անելու համար, և կրճատումներ պայմանավորված կլինեն հենց դրանով:








































