Walt Disney ընկերությունում մտահոգված են «Աստղային պատերազմներ. գալակտիկայի եզրին» թեմատիկ պարկի ճակատագրով, որը կառուցվել է «Աստղային պատերազմներ» կինոտիեզերքի թեմատիկայով:
Ըստ The Hollywood Reporter-ի, ընկերության ղեկավարությունը դեռևս միայն ենթադրում է, թե ինչպիսին կլինի տոմսերի պահանջարկը և իրավիճակի գնահատման ու պլանավորման տարբեր ռազմավարություններ է դիտարկում:
Երբ 2017-ին Կալիֆոռնիայում բացվեց «Գալակտիկայի պահապաններին» նվիրված պարկը, որոշ հյուրեր ստիպված էին իրենց հերթին սպասել մոտավորապես հինգ ժամ: Նշվում է, որ «Աստղային պատերազմներ»-ը նաև Disney-ի պատմության մեջ ամենաերկար ատրակցիոնն է լինելու: Ըստ Disney-ի ներկայացուցչի, զբոսայգին նախատեսված է ամբողջ օրն այնտեղ անցկացնելու համար:










































