Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել բարեփոխումների իրականացումը ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Քլինթոնի մամուլի ասուլիսը, որը կայացել է Վիլյուսում ունեցած հանդիպումներից հետո:
Լիտվայի նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո նա,մասնավորապես, կոչ է արել Բելառուսի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և սկսել ժողովրդավարական փոփոխությունները:
Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին` ԱՄն պետքարտուղարը նշել է, որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմն ավելի քիչ ժամանակ ունի բարեփոխումների համար: Եթե դրանք չսկսեն, ապա Դամասկոսը կբախվի երկրի ընդդիմության է՛լ ավելի կոշտ և կազմակերպված դիմադրությանը: