Մահացել է քառակի օսկարակիր, կոմպոզիտոր և դիրիժոր Անդրե Պրեվինը, հաղորդում է Deadline-ը:
Ինչպես նշվում է, նա 89 տարեկան էր:
Պարբերականի տվյալներով, նա մահացել է իր տանը:
Անդրե Պրեվիը «Օսկարի» է արժանացել «Ժիժի» (1958), «Պորգին ու Բեսը» (1959), «Նուրբ Իռմային» (1963) և «Իմ հիասքանչ լեդիին» (1964) ֆիլմերի համար գրած երաժշտության համար:
Շատ այլ մրցանակների թվում նա նաև «Գրեմմի» է արժանացել՝ կյանքի օրոք ունեցած ձեռքբերումների համար:









































