Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը «Ֆանտաստիկ գազանների» երրորդ մասում նոր կերպար կմտցնի, որը կզարմացնի ֆրանշիզայի երկրպագուներին, հաղորդում է Comic Book-ը:
Warner Bros-ի գլխավոր տնօրեն Քեվին Ցիձուհարան հավելել է, որ Ջոան Ռոուլինգը ջանադրաբար աշխատում է երրորդ մասի սցենարի վրա, և որ նա ֆրանշիզայի շարունակության վերաբերյալ անհավանական տեսլական ունի: Նա նաև պատմել է «Ֆանտաստիկ գազանները. Գրինդեվալդի հանցագործությունները» ֆիլմի երկրորդ մասի մասին և իր մտորումներով կիսվել շարունակության վերաբերյալ:

«Երկրորդ ֆիլմն այնքան լավը չէր, ինչքան առաջինը, սակայն մենք գիտենք ինչ անել, որ երրորդն ավելի լավը լինի, քան առաջինը»,- ասել է Ցիձուհարան:
Ակնկալվում է, որ «Ֆանտաստիկ գազանների» երրորդ մասը կթողարկվի 2020-ի նոյեմբերի 20-ին:









































