Սուրբ Վալենտինի օրը փոփ-երգչուհին պաշտոնապես հայտարարեց, որ իր ընկերը՝ կինոպրոդյուսեր Մեթ Ռաթլերը, իրեն ամուսնության առաջարկություն է արել, հայտնում է viva.ua-ն:
Իր որդի Մաքսի հորից՝ Ջորդան Բրեթմենից ամուսնալուծությունից հետո նա չի կորցրել հավատն ամուսնության նկատմամբ ու համաձայնել է երկրորդ անգամ ամուսնանալ:
Twitter-ում երգչուհին լուսանկար է հրապարակել, որտեղ բռնել է իր սիրելիի ձեռքը, իսկ միջնամատին շողում է շքեղ ամուսնական մատանին:
Հիշեցնենք, որ Քրիստինան ու նրա ապագա ամուսին Մեթ Ռաթլերը սկսել են հանդիպել 2010-ի վերջից:










































