Վերջին օրերին 32-ամյա երգչուհի Լեդի Գագային և 44-ամյա դերասան Բրեդլի Կուպերին համացանցի օգտատերերը սիրավեպ են վերագրում։ Այս շշուկները սկսվել են այն բանից հետո, երբ դերասանը և դերասանուհին միասին կատարել են օսկարակիր ստեղծագործությունը հանդիսավոր արարողության ժամանակ։
Հանրությունը ուշադրություն է դարձրել «քիմիային», որ ծագել է Գագայի ու Կուպերի միջև համատեղ ելույթի ժամանակ։ Երեկ երգչուհին ներկա է եղել Ջիմի Քիմելի շոուին և առաջին անգամ մեկնաբանել է դերասանի հետ սիրավեպի մասին շշուկները։
«Առաջին հերթին, սոցիալական ցանցերը, անկեղծ ասած, համացանցի սանհանգույցն է։ Մարդիկ սեր են տեսել, և գուշակեք թե ինչ։ Դա այն է, ինչ մենք ցանկացել ենք,որ դուք տեսնեք։ Դա երգ է սիրո մասին։ «Աստղը ծնվեց»-ը սիրո պատմություն է։ Բրեդլին ֆիլմի ռեժիսորն ու այդ թվում բոլոր երաժշտական դրվագների հեղինակն է։ Ես գիտեի, որ նա պատկերացրել է, թե ինչպիսին պետք է այն լինի։ Մեր երկուսի համար այդ կապը շատ կարևոր էր։ Երբ դուք երգում եք սիրո մասին, դուք ցականում եք, որ մարդիկ դա զգան, ձեզ հավատան»,-ասել է Գագան։









































