ՖԻՖԱ-ի բժշկական ծառայության ղեկավար Իրժի Դվորժակը հայտարարել է, որ «Մունդիալ-2014»-ին մասնակցող 32 հավաքականների բոլոր ֆուտբոլիստները դոպինգ ստուգման կենթարկվեն մինչև մրցաշարի մեկնարկը:
«Ուրախ եմ, որ ոչ ոք չգիտի, թե երբ են իրականացվելու ստուգումները: Մենք կարող ենք ցանկացած պահի հայտնվել ցանկացած տեղում: Դրանք կլինեն անսպասելի այցեր:
Մարտի 1-ից մեզ կտրամադրվեն հավաքականների ֆուտբոլիստների կոորդինատները: Այնուհետև կոորոշենք՝ ուր և երբ ենք մեկնելու:
Պարզ է մի բան՝ բոլոր ֆուտբոլիստները ստուգման են ենթարկվելու»,- հայտարարել է Դվորժակը:








































