Զախարի Քալաշովը, նույն ինքը Շակրո Մոլոդոյը, դատապարտվել է ինը տարի և տաս ամիս ժամկետով ազատազրկման, որը կրելու է խիստ ռեժիմի գաղութում՝ Կուբանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կրասնոդարի երկրամասի հանրային դիտորդական հանձնաժողովի նախագահ Անզոր Ահիջակի խոսքերով, Քալաշովը պատիժը կրելու է թիվ 2 ուղղիչ գաղութում:
«Ես պատրաստվում եմ գնալ այնտեղ… կփորձեմ նաև շփվել նրա հետ»,- ասել է Ահիջակը:
Ըստ այդմ, նա սխալ է համարել թիվ 2 ուղղիչ գաղութը Կուբանի քրեական աշխարհի ոչ պաշտոնական կենտրոն անվանելը: Նա նշել է, որ հիմնարկը «խելամիտ» ղեկավար ունի, 450 աշխատող, ինչպես նաև գործող արտադրություն:











































