Wednesday, 24 06 2026
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

Հագեցած օրակարգ՝ կարևոր շեշտադրումներով. իրանագետի անդրադարձը Փաշինյանի Իրան կատարած այցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան հագեցած օրակարգով էր և առանձնանում էր կարևոր շեշտադրումներով:

Ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Այցը բավական կարևոր է հայ-իրանական հարաբերությունների զարգացման, նոր ուղղություններ գտնելու առումով: Առանձնացնեմ Նիկոլ Փաշինյանի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպումը: Ասեմ, միշտ չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ընդունում է օտարերկրյա ներկայացուցիչներին:

Հանդիպմանն ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանն ու Իրանը շարունակելու են մնալ բարեկամ երկրներ: Սա խիստ կարևոր արձագանք էր: Պետք է նշեմ, որ իրանական առաջատար մամուլը շատ լավ է անդրադարձել ՀՀ վարչապետի այցին»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի հանդիպմանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագիրը և նշել, որ իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել: Խոսվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումն արագացնելու, երկու երկրների ապրանքաշրջանառությունն ավելացնելու, գյուղատնտեսական ոլորտում համագործակցելու մասին, առանձնացվել են զբոսաշրջության ոլորտ զարգացնելուն ուղղված հարցերը և այլն:

«Շատ կարևոր դիտարկումներ եղան էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Իրանը նշեց, որ կարող են ավելի շատ գազ մատակարարել Հայաստանին, խոսվեց նաև տարանցիկության մասին: Այսինքն՝ Հայաստանով Վրաստանին կարող ենք գազ մատակարարել: Այս հայտարարությունը պատահական չէ, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ որոշակի քննարկումներ եղել են Վրաստանի, Ռուսաստանի հետ»,- ասաց Գոհար Իսկանդարյանը: Ներկայում, ըստ իրանագետի, Հայաստանի դիվանագիտական հատվածը պետք է ակտիվ աշխատի Վրաստանի, Ռուսաստանի ուղղությամբ, որ այս ծրագրերը օր առաջ հնարավոր լինի կյանքի կոչել:

Իրանագետը նշեց, որ պետք է նաև Իրանի բիզնեսի հետ ամենօրյա աշխատանք տարվի: Իրանում Հայաստանի դեսպանատունն այդ ուղղությամբ աշխատում է, սակայն ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել:

Գոհար Իսկանդարյանը նշեց, որ միգուցե երկու երկրների բիզնեսի միջև կա լեզվական խնդիր, սակայն դա տեխնիկական հարց է և լուծելի, եթե կա քաղաքական կամք: Ե՛վ Իրանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետն իրենց խոսքում նշեցին, որ ունեն քաղաքական կամք՝ առաջացած հարցերը կարգավորելու համար:

Գոհար Իսկանդարյանն առանձնացրեց նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը հայ համայնքի հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե մի խումբ կուսակցականների կամ մասնագետների, այլ մեծ թվով իրանահայերի հետ, ինչը գնահատվեց հենց համայնքի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում