ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախատեսվածից ավելի շուտ են լքել գագաթնաժողովի անցկացման վայրը՝ Հանոյի Sofitel Legend Metropole հյուրանոցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկու առաջնորդների՝ ժամանակից շուտ հեռանալու պատճառը չի նշվում։ Ավելի վաղ Սպիտակ տան հրապարակած պաշտոնական օրակարգի համաձայն՝ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պետք է հանդիպեին աշխատանքային ճաշի շրջանակում, իսկ հետո միասին փաստաթղթեր ստորագրեին։ Դրանից հետո՝ տեղի ժամանակով՝ 16։00-ին (Երևանի ժամանակով՝ 13։00-ին), Թրամփը պետք է իր հյուրանոցում մամուլի ասուլիս տար։
Առանց պատճառները բացատրելու աշխատանքային ճաշը չեղարկվել է, իսկ մամուլի ասուլիսը տեղափոխվել է տեղի ժամանակով 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 11։00-ին)։




































