Վաշինգտոնը և Փհենյանը կողմ են հանդես եկել ԱՄՆ-ում և Հյուսիսային Կորեայում ներկայացուցչություններ բացելուն։ Այս մասին փետրվարի 28-ին, Հանոյում, ընդլայնված կազմով բանակցությունների սկսվելուց առաջ հայտարարել են առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը, փոխանցում է CNN-ը։
«Մենք կողջունեինք այդպիսի քայլը»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
«Երկու կողմերում էլ, դա լավ գաղափար է»,-համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ «ընդամենը մեկ-երկու օրում չի կարելի» խաղաղության պայմանագիր ստորագրել, որը կոչված կլինի պաշտոնապես ավարտել Կորեական պատերազմը (1950-1953)։
Իր հերթին Կիմ Չեն Ընը պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք չի ցանկանում ամբողջությամբ միջուկազերծել իր միջուկային զինանոցը։
«Եթե չցանկանայի դա անել, ես այժմ այստեղ չէի լինի»,-ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։









































