«Կառավարության ծրագիրը, որն Ազգային ժողովի կողմից հաստատվել է և դրվել գործողության մեջ որոշակի չափորոշիչների առումով բավարարում է հեղափոխական ծրագիր կոչվելու պահանջներին: Սակայն եթե քաղաքական հեղափոխությունը կարելի է կատարել օրերի, ամիսների ընթացքում, ապա տնտեսական հեղափոխության համար ավելի երկարատև ժամանակահատված է պետք: Դա բացատրվում է տնտեսական քաղաքականության հեղափոխականացման բազմաշերտությամբ և բարդությամբ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ աշխարհի տարբեր երկրներում տնտեսությունը սովորաբար զարգանում է աստիճանաբար՝ էվոլյուցիոն ճանապարհով, սակայն ինչ-ինչ պատճառներով պահանջվում է արմատական, հեղափոխական առաջընթաց ապահովել. «Պատկերացնելով Հայաստանի տնտեսության առաջ ծառացած խնդիրները՝ կարող ենք ասել, որ իրոք անհրաժեշտ էին արմատական, որակական, հեղափոխական փոփոխություններ: մեր տնտեսությունը նման վիճակում էր հայտնվել ցածր վարձատրության պատճառով»:
Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության ծրագրի իրականացման համար բավարար պայմաններ են անհրաժեշտ. «Ձեռներեցության, ձեռնարկատիրության զարգացումը կարևոր հիմնախնդիր է. այս խնդրի լուծումը կարող է ապահովել նաև ծրագրի իրականացումը և նպաստել տնտեսական զարգացում: Կարևոր է նաև արդյունավետ պետական կառավարումը»:
Ա. Մարկոսյանը նաև ընդգծեց, որ առաջին հերթին մտածելակերպի փոփոխություն է պետք, և պետությունը նույնպես անելիք ունի:
Մանրամասն՝ տեսանյութում:





































