Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Երևանի քաղաքապետը՝ ֆեյսբուքյան քննարկումների մասին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է վերջին շրջանում ամենաշատը արծարծվող հիմնախնդիրներին: Գրառումը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:

«Սիրելի երևանցիներ
Ուզում եմ արձագանքել FACEBOOK-ում ծավալվող քննարկումներին: Հարցադրումներ են հնչում, թե բարձրացված հարցերին պատասխաններ չկան: Ես համաձայն չեմ, որովհետև անձամբ մշտապես հետևում եմ. բոլոր լուրջ հարցադրումներին մեր թիմը միանշանակ արձագանքում է: Ես կփորձեմ հնարավորինս ամփոփել դրանք:

1. Վիշապի կոթողների այգի, Նալբանդյան 106 հասցեում կառուցապատում և հարակից հարցեր: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ բոլոր այդ տարածքների համար նախկինում տրվել է օրինական շինթույլտվություն: Այսօր քաղաքապետարանը բոլոր այդ տեղերում դադարեցրել է աշխատանքները բնակիչների պահանջով, և կառուցապատողների հետ տարվում են բանակցություններ, որպեսզի առաջին հերթին բնակիչների շահը պահպանվի և օրինականություն ապահովվի: Քննարկվում են նաև տարբերակներ՝ կառուցապատողներին այլ տարածքներ առաջարկելու հետ կապված, օրինակ Վիշապի այգին:

2. Մետրոյի սակագին:
Ես բազմիցս նշել եմ, որ մենք ընդհանրապես բավականություն չենք ստանում, երբ մեր քաղաքացիներին առաջարկում ենք ավելի բարդ պայմաններ: Մետրոյի սակագնի բարձրացման պատճառ է հանդիսացել ժամանակին կառավարության կողմից ստանձնած վարկային պարտավորությունը: Մետրոյին ուղղված դոտացիան չի նվազել, սակայն մետրոն չկորցնելու և տեխնածին վթարներից խուսափելու համար պահանջվում են ծախսեր, որի հնարավորությունը հանրապետական բյուջեն չունի : Ստանձնած վարկային պարտավորությունով է պայմանավորված սակագնի բարձրացումը: Ինքնին 100 դրամ սակագինը բեռ չի, սակայն, համաձայն եմ, որ վճարունակությունը թույլ չի տալիս չարձագանքել օբյեկտիվ և տնտեսապես հիմնավորված գնագոյացմանը:

3. Շների սպանդ:
Հայտարարում եմ՝ շների սպանդ չկա: Էջում քաղաքացիների կողմից առաջարկվում են տարբեր լուծումներ, որոնք, ցավոք, ահավոր մեծ գումարներ են պահանջում, որը որ մենք չունենք: Մեր բյուջեի և մեր հնարավորությունների պարագայում փորձում ենք մաքսիմալ մարդասիրական ձևով այդ խնդիրը լուծել և միաժամանակ մտածում ենք հետագա քայլերի մասին: Բայց եկեք ընդունենք, որ հասարակության մի ստվար զանգված էլ մեզանից պահանջում է լուծել ագրեսիվ, գազազած և շրջապատի համար վտանգ ներկայացնող շների հարցը: Վստահ եմ, եթե նրանք էլ իրենց հերթին նույն ձևով կազմակերպված արշավ սկսեին, ապա facebook-ում իրենք կզբաղեցնեին շատ ավելի մեծ ծավալ:
Քաղաքապետարանի թիմը, պարզապես, հաշվի է առել բնակիչների բոլոր շերտերի հարցապահանջը:

4. Տրանսպորտ:
Տրանսպորտի վիճակը բոլորս ենք գիտակցում, որ բավարար չէ: 2 տարի է տրանսպորտային օպերատորները գործում են առանց պայմանագրերի, հետևաբար որևէ ներդրում չի կատարվում, քանի որ դաշտը ինչ որ առումով անհասկանալի է: Հայտարարել ենք բազմիցս, որ ձևավորվում է նոր երթուղային ցանց, որի հիմնական նպատակը միջին և մեծ ավտոբուսների շահագործումն է: Միանշանակ ցանցը կառուցվելու է այնպես, որ տեսանելի ապագայում սակագինը չփոխվի: Հավանական է, որ մենք չկարողանանք ցանցը կառուցել այնպես, որ խոշոր ներդրումների վերադարձելիությունը ապահովվի և բիզնեսը ծախսափակ լինի: Այդ պարագայում քաղաքապետարանը կսուբսիդավորի, որպեսզի ցանցը հարմարավետ ու մատչելի լինի քաղաքացիների համար: Արդեն Չինաստանից ներկրում ենք 200 ավտոբուս, և հասկանալի է, որ շատ հետևողական ենք լինելու, քանի որ տրանսպորտի ապագան ավտոբուսներն են: Ինչ վերաբերում է տրանսպորտային գործող օպերատորներին, իրենց հստակ բացատրվել է խաղի կանոնները և առաջարկվել է միջին և մեծ ավտոբուսներ բերելու առաջին իրավունքը՝ եթե բերեն՝ կմնան շուկայում, եթե ոչ՝ կգան նոր օպերատորներ, անկախ, ինչպես շատ հաճախ դուք նշում եք, սեփականատերերից:

5. Կանաչ տարածքներ:
Մենք հայտարարել ենք և կրկին վստահեցնում ենք, որ կանաչ տարածքների հաշվին որևէ շինարարություն և թույլտվություն մեր կողմից տրված չկա և չի լինելու: Կանաչապատման մասով արդեն կատարված է բավականաչափ աշխատանք, ներկրվել են մոտ 1000 հատ խոտհնձիչներ, որոնք բաժանվելու են համապատասխան կառույցներին: Մտադիր ենք ներդնել լանդշաֆտային նոր դիզայն, որը էականորեն կփոխի քաղաքի կանաչապատման մշակույթը: Ես համոզված եմ, որ տարեց-տարի մայրաքաղաքի կանաչապատումը դրականորեն փոխվելու է և իսկապես ունենալու ենք աչք շոյող միջավար:
Քաղաքապետարանի թիմը բավամաթիվ միջոցառումներ է նախաձեռնել և քայլեր է ձեռնարկում, որոնք թեև չեն երևում, բայց ուղղված են համայնքային կառավարման համակարգի ու որոշում կայացնելու մշակույթի ձևավորմանը: Այս պարագայում մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապը, որի համար մենք օգտագործում ենք տեղեկատվություն ստանալու բոլոր հնարավոր խողովակաները: Սակայն հաճախ ականատես ենք անհարգալից, ոչ կառուցողական, անհասցե և ձանձրալի խոսակցությունների: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր թիմը բութ չի և շուտ է հասկանում, ավելորդ տեղը պետք չէ մտավոր վարժանքներով զբաղվել և մեծ տարածք զբաղեցնել:

Հորդորում եմ անանուն, տարբեր կեղծ, հաճախ զավեշտալի ու էժանագին դեմքերով ու կեղծանուններով հանդես եկող օգտատերերին չգրել՝ ջնջելու ենք: Կարծում եմ, որ ինձ հետ կհամաձայնեք, որ ասվածը դեմոկրատիայի պակասի հետևանք չէ, եթե իրապես ասելիք կա՝ մենք միշտ բաց ենք ու պատրաստակամ լսելու և քննարկելու առողջ, կառուցողական բոլոր առաջարկներ: Այդ մասին բազմիցս հայտարարել ենք:

Ես վստահ եմ, որ էջից օգտողները չեն կարող որևէ դեպք վկայակոչել, որ մեր թիմը անհարգալից է եղել պատասխաններում, չնայած, խոստովանում եմ, դրա ցանկությունը, երբեմն եղել է: Անհասկանալի է նաև անհարկի քննադատողների կեցվածքը, երբ մանավանդ չգիտես ինչ են գրում, ինչ են ուզում կամ ինչ են արել քաղաքի համար:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի թիմին, իմ պատկերացմամբ ձևավորված է բանիմաց, մասնագիտորեն հմուտ և հայրենասեր թիմ, որոնցից շատերը շատ ավելի հանգիստ և բարձր վարձատրվող աշխատավայրերից տեղափոխվել են այստեղ, որպեսզի մասնակից լինեն քաղաքապետարանի կառավարմանը և իրականացվող ծրագրերին: Կխնդրեմ, որ մի պահ հավատաք և պատկերացնեք, որ իրոք, դա այդպես է, և փորձենք ոգևորել նրանց, այլ ոչ թե հակառակը:

Նշում եք, որ էջը գովազդով է զբաղված. առնվազն տարակուսելի է , որ նկարների կամ երաժշտության տեղադրումը այդպիսի տպավորություն է թողել: Մենք փորձել ենք ձևավորել անմիջական շփման միջավայր և ընդամենը: Եթե նկարնեն ու երաժշտությունը խանգարում են, փորձենք առանց դրա, այսպես ասած, ավելի չոր պայմաններում:

Հարգելի երևանցիներ, ես կարող եմ ավերջ ներկայացնել մեր կողմից նախատեսվող կամ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները, սակայն ձանձրալի լինելու տպավորությունից կխուսափեմ: Առիթից առիթ կփորձեմ հակիճ ներկայացնել:

Հավատացեք, չկա այն կախարդական փայտիկը, որի մի հարվածով բոլոր խնդիրները վերանային, աշխատանքի արդյունքը տեսանելի լինելու համար ժամանակ և համբերություն է պետք, իսկ մեր թիմի կառավարիչներին՝ կամք ու վճռականություն, ինչը մենք ունենք, որովհետև սիրում ենք մեր քաղաքը , սիրում ենք ու մտահոգ ենք քաղաքի խնդիրներով ոչ պակաս, քան ձեզանից յուրաքանչյուրը:

Հորդորում եմ ձեզ մեկս մյուսին վերաբերվենք հարգանքով, հավատով, ժպիով, ինչի պակասը, ցավոք, այսօր առկա է մեզանում: Փորձենք առաջին հերթին տեսնել լավն ու դրականը, ոչ թե շեշտադրենք միայն բացասականը:
Մենք բոլորս սիրում ենք մեր քաղաք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում