Saturday, 04 07 2026
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը մաքրում է իշխանությունը

Ազգային անվտանգության ծառայության կողմից Պետական վերահսկողական ծառայության մի քանի աշխատակիցների ձերբակալությունը բառի բուն իմաստով պայթեցրել է համացանցն ու սոցիալական ցանցերը։ Ինչպե՞ս։ Նոր իշխանությունը ձերբակալում է նոր իշխանությա՞նը։ Փաստորեն այո։

ՊՎԾ-ում գրեթե հին՝ հանրապետական իշխանությունից մնացած կադրեր չկան, նրանց մեծ մասը հետհեղափոխական շրջանում նշանակված պաշտոնյաներ են։ Պաշտոնյաներ, որոնք պարզվում է՝ նախկին իշխանությունից ոչ պակաս ջերմեռանդորեն լծվել են կոռուպցիոն սխեմաներով ինչ-ինչ գործերի, այլ կերպ ասած՝ «գործեր են դասավորել»։ Իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, փաստորեն աչք չի փակում նման երևույթների վրա և ձերբակալում է, ըստ էության, սեփական կադրերին։ Ոչ նույնքան աղմկահարույց, սակայն նմանատիպ մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանում, որի ղեկավար պաշտոնյաներից մեկը հրաժարական է տվել հայրական տունն ապօրինի շինարարությամբ մեծացնելու համար։ Տարբեր ոլորտներում նմանատիպ՝ ավելի կամ պակաս հնչեղ դեպքերը բազմաթիվ են։

Տեղի ունեցողը կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից։ Մի կողմից նման դեպքերը վկայում են, թե որքան անպատրաստ է եղել հետհեղափոխական թիմը իշխանությունը ձևավորելու ժամանակ և իշխանությունը լցրել է ոչ հեղափոխության, ոչ էլ որևէ այլ արժեքների հետ կապ չունեցողներով, որոնք այսօր պարզապես վայելում են իշխանության հաճույքները։ Սա նաև իշխանության «փակվածության», կադրային քաղաքականությունը միայն նեղ թիմային սկզբունքով իրականացնելու հետևանքն է, երբ իշխանության կազմում տեղ ունեն միայն հեղափոխության օրերին քայլածները կամ նրանց ծանոթ-բարեկամները։ Հեղափոխության հետ կապ չունեցող, սակայն բարձրորակ մասնագետները տեղ չունեին ու չունեն իշխանության կազմում, քանի որ չեն բավարարում հիմնական չափորոշիչին՝ հավատարմություն հեղափոխությանը։ Ի դեպ, եթե հեղափոխությանը հաջորդած առաջին ամիսներին իշխանության հետ ասոցացվելը, պետական որևէ հաստատությունում աշխատելը հանրային ընկալման տեսանկյունից համարվում էր պատվաբեր և ներկայացվում էր որպես արժանիք, ապա հիմա արդեն պատկերը փոխվել է. շատերի համար պետական կառավարման համակարգի հետ ասոցացումն այլևս դարձել է ինչ-որ իմաստով ամոթալի, ոչ այնքան պատվաբեր երևույթ։ Իշխանությունը, այսպիսով, հեղափոխությունից հետո ինքն իր համար ականներ է պատրաստել՝ պետական կառավարման համակարգը լցնելով ոչ կոմպետենտ, հանուն նյութական շահի ամեն ինչի պատրաստ կադրերով։ Հիմա այդ ականները հերթով պայթում են։

Տեղի ունեցողի մյուս բացատրությունն այն կարող է լինել, որ այս ճանապարհով իշխանությունն ինքնամաքրվում է։ Հետհեղափոխական առաջին ամիսները օբյեկտիվորեն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ ցանկացած խորամանկ կարող էր հեղափոխական քայլերթի ֆոնին լուսանկար ցույց տալով կամ այլ ճանապարհով հայտնվել իշխանության միջանցքներում ու աշխատասենյակներում։ Հիմա էլ պետական կառավարման համակարգը լցված է նման կադրերով ու աշխատողներով, որոնց մի մասը բարձր պաշտոններ է զբաղեցնում։ Իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ ինքնամաքրվել վերևից՝ սկսելով բարձր պաշտոնյաներից կամ ինքնամաքրվել ներքևից՝ սկսելով միջին ու ստորին օղակների անբարեխիղճ աշխատակիցներից՝ դրա միջոցով հասնելով մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱԱԾ-ի վերջին ձերբակալությունները վկայում են, որ ընտրվել է երկրորդ տարբերակը՝ իշխանության ինքնամաքրումը տեղի է ունենում ներքևից։

Կարելի է, իհարկե, գույներն ավելի խտացնել ու արձանագրել, որ այսպիսով իշխանությունը քանդվում է, երերում է և այլն։ Սակայն այդ գնահատականը չի արտացոլի իրականությունը։ Ավելի հավանական է, որ իշխանությունը նման ճանապարհով, բալաստից ազատվելով՝ ավելի ամրանում ու ուժեղանում է։ Իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, այլընտրանք չունի՝ նա պետք է մաքրի իշխանությունը, այլապես այն կկազմաքանդվի ներսից, առանց արտաքին որևէ միջամտության։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում