«Ես կարծում եմ՝ պարոն Տոնոյանը ուղղակի հիշեցրել է բոլորին, այդ թվում՝ Ադրբեջանին, որ յուրաքանչյուր գործողություն ենթադրում է որոշակի հետևանքներ, և եթե Ադրբեջանը կարծում է, թե իրենք կարող են ագրեսիվ քայլեր ձեռնարկել Հայաստանի կամ Արցախի դեմ, և այդ ագրեսիվ քայլերն անհետևանք կմնան, ապա սխալվում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես գնահատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Դավիթ Տոնոյանի այդ հիշեցումը շատ տեղին էր և ժամանակին. «Կարծում եմ, որ այն տեղ կհասնի, և Ադրբեջանի իշխանությունները, հուսով եմ, ցանկացած քայլ անելուց առաջ կհիշեն այդ հայտարարության մասին և քայլերից առաջ ևս մեկ անգամ կմտածեն»:
Միքայել Զոլյանը նկատեց՝ սրանով ցույց ենք տալիս, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, կոնստրուկտիվ երկխոսության, բայց մյուս կողմից՝ չենք հանդուրժելու ագրեսիվ քայլեր և ճնշումների միջոցով մեզնից ինչ-որ բան կորզելու մարտավարությունը:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հողերի հանձնման» թեմային և կազմակերպված հանրահավաքին, նշեց. «Մենք ապրիլյան հեղափոխությունից հետո ժողովրդավարական երկիր ենք և ունենք խոսքի ու հավաքների ազատություն. «Խոսքի ազատությունը ենթադրում է նաև ցանկացած հիմար բան ասելու ազատություն: Նրանք կարող են անել ցանկացած ակցիա և ասել, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը այլմոլորակայիններին խոստացել է հանձնել Երևանի թաղամասերից մեկը, հետո կարող են ակցիա անել այդ թաղամասի հանձնման դեմ, հետո ասել, թե հասան նրան, որ այդ թաղամասը չհանձնվեց»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































