Wednesday, 01 07 2026
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

Այս ընտրություններում Թուրքիայում քաղաքապետի հայ թեկնածուներ կան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, այսօր թուրքական մամուլը ՀՀ քաղաքացիներից (երեք տղամարդ և երեք կին) բաղկացած  հանցախումբ է ձերբակալել, որոնք զբաղվել են գողությամբ: Արդյոք ինչ-որ բան Ձեզ հայտնի՞ է:

– Անշուշտ, շատ է պատահում, երբ հայաստանցիներ գալիս են և տան մեջ սպասուհի կամ ծերերի ու երեխաների խնամակալ են աշխատում, և ժամանակ առ ժամանակ էլ գողության դեպքեր են բացահայտվում, բայց դրանք անհատական գողության դեպքեր էին, և երբեք չի եղել, որ այսպես կազմակերպված հանցագործ խմբի մասին լսենք: Նույնիսկ եղել է, երբ թուրք ընտանիքի սպանություն է եղել հայի ձեռքով, բայց այս ամենը անհատական էին և մի քիչ էլ չափազանցված: Այսինքն՝ եթե մեկ դեպք էր պատահում, այն ընդհանրացնելու մարմաջ կար: Բայց, ընդհանուր առմամբ, այստեղ բազմահազար հայաստանցիներ կան, ովքեր խաղաղ աշխատում են:

– Հնարավո՞ր է՝ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ հակահայկական հիստերիան մեծանա Թուրքիայում:

– Հատկապես Թուրքիայի մեջ 15 թվին ընդառաջ թուրք մտավորականությունն է նախանձախնդիր, նույնիսկ ավելի պահանջատեր իր պետությունից արդարությունը ճանաչելու, իրողությունը խոստովանելու համար, քան Թուրքիայի հայությունը: Հայաստանը դիվանագիտական շփում չունենալու համար այստեղ այլևս գործոն չէ, տեղի հայությունն էլ շատ ավելի զուսպ է, քան երկրի մտավորականության և մամուլի որոշ հատված: Բացի այդ, կան մի շարք ՀԿ-ներ, որոնք նախանձախնդիր են Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ:

Այնպես որ, չեմ կարծում՝ հակահայկական հիստերիան 15-ի շեմին մեծանա: Թուրքիայի մեջ արդեն քանի տարի է՝ որդեգրել են այլ ոճ՝ փորձում են Հայոց ցեղասպանության դեմ ուրիշ ողբերգություններ օրինակ բերել իրենց պատմությունից: Այստեղ այլևս ցանկացած հայատյացության ելույթ բուռն հակազդեցության է բախվում:

– Սակայն շատ մտավորականներ իրենց հրապարակումների, հրատարակած գրքերի համար կալանավորվում են, նրանց թիվը տասնյակ չի՞ հասնի:

– Տասնյակից շատ ավելի  են, և այժմ այս խնդրով բանտարկված մարդ չկա, և  արգելված գիրք գոյություն չունի: Հիմա ամեն մարդ իր ասելիքն ավելի ազատ է արտահայտում: Օրինակ՝ թուրք հայտնի գրող Այշե Քուլինը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և ուրացավ Ցեղասպանությունը՝ ասելով, որ դա պատերազմի պայմաններում պատահած ողբալի երևույթ է, բայց ցեղասպանություն չէ: Եվ արդեն տասը օր է, բազմաթիվ թերթերում իր հասցեին մեղադրանքներ ուղղվեցին, որ սա պետական պաշտոնական ուրացումն է, գրականության մարդը չի կարող այսպես խոսել, և սա եթե տգիտություն չէ, չարամտություն է, եթե չարամտություն չէ, տգիտություն է և այլն: Այս գրողի դեմ ստորագրահավաք սկսվեց, որտեղ հայերի ստորագրությունները, ի դեպ, այդքան էլ շատ չէին, հիմնականում Թուրքիայի մտավորականությունն էր, նաև քրդերը մեծ թիվ կազմեցին:

– Պարոն Էստուկյան, Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ արեց ընդունել Ցեղասպանությունը որպես հիշողություն, Մերկելը նույնպես անդրադարձավ խնդրին՝ ասելով, որ Թուրքիան պետք է բացի սահմանը: Արդյո՞ք այս հայտարարություններն իրավիճակ փոխում են, իշխանությունների ու մամուլի արձագանքը արդյո՞ք բուռն էր:

– Ո՛չ, Օլանդի հայտարարության վերաբերյալ ելույթները շատ զուսպ էին, քանի որ Օլանդի՝ Թուրքիա կատարած այցի գլխավոր խնդիրը դա չէր, այլ Թուրքիայի և Ֆրանսիայի վատթարացած տնտեսական և ընկերային հարաբերությունների բարելավումը, հետևաբար Օլանդի կարևոր շփումները պաշտոնատար մարդկանց հետ այդ թեմաներով էին: Նա նշեց. «Հայկական թեմայի մասին այն, ինչ մտածում եմ Ֆրանսիայում, կասեմ նաև այստեղ, երկրները պետք է իրենց պատմության հետ հաշտվեն, առանց պատմության հետ հաշտվելու՝ հնարավոր չէ առաջընթաց ունենալ»: Այս ելույթը ոչ շատ մեծ արձագանք և ոչ հակազդեցություն չունեցավ ոչ պաշտոնյաների, ոչ էլ մամուլի կողմից: Այսինքն՝ Օլանդի խոսքերը փոթորիկ չստեղծեցին, նրա խոսքերին հակազդեցություն չունեցան:

Մարտ ամսին Թուրքիայում տեղի կունենան տեղական մարմինների ընտրություններ: Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում, արդյո՞ք ընդդիմադիր թեկնածուները ունեն հաղթելու հնարավորություն:

– Սա քաղաքապետերի ընտրություն է, որին ընդառաջ հարցումներ են իրականացվում, և շատ հստակ է, որ իշխող կառավարությունը դարձյալ ձայների մեծամասնություն կստանա: Հիմա պայքարը ավելի շատ պետք է ընթանա մի քանի մեծ քաղաքների քաղաքապետերի թեկնածուների միջև, և միգուցե ընդդիմադիրները մեկ-երկու քաղաքներ նվաճեն, բայց վերջին հաշվով, Էրդողանի կառավարությունը բավական ուժեղ է և  ձայների մեծամասնությունը պետք է վերցնի, դրանում կասկած չկա:

Արդյոք կա՞ վստահություն Էրդողանի և նրա կուսակցության նկատմամբ:

– Այո՛, որովհետև իր մրցակիցներն ավելի անվստահելի են, քան իր կառավարությունը: Ժողովուրդը ավելի շատ վստահում է նրանց, քան ընդդիմադիրներին: Մեզ համար, սակայն, շահեկան է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը գա իշխանության: Այս ընտրությունների ժամանակ քաղաքապետի հայ թեկնածուներ էլ կան այս կուսակցության կողմից առաջադրված: Թեև նրանք ավելի շատ քրդական հատվածի մեջ շատ ձայներ ստանալու հնարավորություն ունեն, օրինակ՝ Դիարբեքիրում կասկած չկա, որ քաղաքապետը քրդական կուսակցությունից կընտրվի:

Իսկ ներկա քաղաքապետը՝ Բայդեմիրը, արդյոք չի՞ դնի նորից իր թեկնածությունը:

– Բայդեմիրն այլևս Դիարբեքիրի քաղաքապետ չպետք է լինի:

Իսկ հայ թեկնածուների անունները կասե՞ք:

– Մեկը Գայուշ Չալիքմա-Գավրիլովը Իշխանաց կղզիներում է իր թեկնածությունը դրել, հինգ կղզիներից չորսը մարդաբնակ են, և այնտեղ է իր թեկնածությունը դրել: Մենք հույս ունենք, որ նա կհաղթի: Մարդին քաղաքի համար էլ նախատեսվում է ասորի քաղաքապետ ընտրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում