Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ որոշումը կարող է վճռական լինել». փաստաբան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներն անցել են հարթ, առանց միջադեպերի: Դրանց ընթացքը հայցվոր կողմի փաստաբան Նարինե Գասպարյանը նորմալ է գնահատում:

«Սկզբում դիմողի ներկայացուցիչները, այսինքն`մենք, ներկայացրեցինք մեր փաստարկները Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն),ինչպես նաև Կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում), 13-րդ (արդյունավետ պաշտպանության իրավունք), 14-րդ (խտրականության արգելում) և 41-րդ հոդվածների կապակցությամբ, այնուհետև հանդես եկավ Ադրբեջանի կառավարությունը, որից հետո Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները՝որպես գործով երրորդ կողմ, ներկայացրին իրենց փաստարկները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին` արդյոք ադրբեջանական կողմից լսումները խանգարելու փորձեր եղե՞լեն, Գասպարյանը բացասական պատասխան տվեց, նշեց, որ նման փորձեր չեն եղել, ամեն ինչ շատ հարթ է ընթացել: Ներկայացված փաստերի վերաբերյալ դատարանի ընկալման մասին, ըստ փաստաբանի, դեռ վաղ է խոսել. դատարանն իր տեսակետն ու գնահատականը ներկայացվածի կապակցությամբ կտա իր կողմից կայացվելիք վճռում:

«Վճիռը, հուսով ենք, որ առաջիկա տարվա ընթացքում կկայացվի, սակայն հնարավոր է նաև` ավելի ուշ կայացվի,որևէ ժամկետ այս կապակցությամբ սահմանված չէ: Սարգսյանների ընտանիքից ոչ ոք չմասնակցեց նիստին: Ցավոք, և Մինաս և Լենա Սարգսյաններն արդեն մահացել են, և ներկայում գործող դիմողներ են հանդես գալիս իրենց դուստրն ու որդին»,- ասացնա` հավելելով, որայս գործը մեկնէայն մեծաթիվգործերից` ընդդեմԱդրբեջանի, որոնք ներկայացվել են դատարան: Գասպարյանընշեց, որիրենք իրենց փաստարկներում հստակ նշել են` այս գործի առիթ է հանդիսացել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և դիմողն ու իր ընտանիքը, ինչպես ազգությամբ տասնյակ այլ հայեր, արժանացել են նույն ճակատագրին: «Հնարավոր է, որ այս գործի ելքը վճռական լինի նաև մյուս բոլոր նմանատիպ գործերի համար, սակայն դա կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի դատարանը Սարգսյանի գործով մեր ներկայացրած բողոքներին»,- ասաց նա:Նշենք, որ հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը:

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` գործով հայցվորը նշելէ, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ՄԻԵԴ դիմումատուն եղելէ 1929-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009-ին, ընտանիքի հետ ապրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը,ներառյալ՝ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝փրկվելու համար, այնուհետև հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։ Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ, ուստի այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, մինչդեռ առայսօր ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ, և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար:

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։ «ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում, և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար, և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006-ի օգոստոսի 11-ին։

ՄԻԵԴ-ում ս.թ. հունվարի 22-ին կայացել են նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով բանավոր լսումները: ԼՂ հակամարտությունից հետո սրանք առաջին գործերն են, որ ներկայացվում են Եվրոպական դատարան՝ հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց կողմից: Մի շարք գանգատներ կան ներկայացված` երկու կողմից էլ, սակայն դեռևս քննվում են միայն այս երկուսը: Փաստաբան Նարինե Գասպարյանը, «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչ սկզբունքով է ընտրվել Ադրբեջանի դեմ ներկայացված գործերից հենց Սարգսյանների դիմումը, պատասխանել էր, որ դիմումատուն թերևս բոլոր դիմումատուներից ամենածերն էր, և դա նշանակություն է ունեցել: Գասպարյանը տեղեկացրել էր նաև, որ իրենց ներկայացրած գործերից կոմունիկացվել է երկու գործ` Առաքելյանի և Սարգսյանի գործերը: Սարգսյանների գործը քննվում է Մեծ պալատի կողմից, Առաքելյանի գործով Ադրբեջանի կառավարության կողմից պատասխանները ստացվել են, ներկայացվել են հակափաստարկները, և գործն այդ փուլով կարծես թե կանգնած է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում