Համաձայն վերջին հետազոտությունների՝ եվրոգոտին ցուցաբերում է ֆինանսական կայունացման նշաններ: Նախորդ եռամսյակում Գերմանիայի տնտեսական ցուցանիշները ծրագրվածից փոքր-ինչ բարձր էին: Սակայն վերջին տարիներին աղքատության շեմին հայտնված գերմանացիների թիվը միայն մեծացել է՝ գրում է RT-ն:
Գերմանիայում բիզնեսը բարգավաճում է: Միաժամանակ երկրի բնակիչների մեծ մասը դրանից որևէ օգուտ չի ստանում: Նշվում է, որ այնտեղ 6 մլն մարդ ստանում է գործազրկության երկարաժամկետ նպաստ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 10-րդ ընտանիք ապրում է սոցիալական նպաստով:
Համաձայն Գերմանիայի ազգային վիճակագրական բյուրոյի և Եվրավիճակագրության՝ գերմանացիների 16 տոկոսը կարող է հայտնվել աղքատության շեմին: Մեծ թվով գերմանացիներ դիմում են բարեգործական կազմակերպությունների:
Բեռլինում սննդամթերքի բաշխման կենտրոնը ամսական օգնում է միջինը մոտ 1.6 մլն գերմանացիների:












































