Tuesday, 30 06 2026
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv

ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանա

Որքան էլ զավեշտալի հնչի, բայց պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը նախկին ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ամենապինդ ու դիմադրողունակ կառույցն է։ Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ռեժիմի կողմից տնօրինվող բոլոր ամրությունները մեկը մյուսի հետևից անձնատուր եղան՝ Երևանի քաղաքապետարանից մինչև պառլամենտ։ Բայց համալսարանն իր հին վարչակազմի հետ միասին դեռևս շարունակում է համառ դիմադրություն ցույց տալ, ինչը, կարծես թե, ստացվում է։ Փաստորեն ԵՊՀ-ն՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, հակահեղափոխության ու հին ռեժիմի վերջին բաստիոնն է։

Իրավիճակն այս, իհարկե, չի կարող երկար շարունակվել։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Արամ Սիմոնյանն այլևս որևէ առաքելություն չունի համալսարանում ու պետք է հեռանա։ Սրա մասին գիտի նաև հենց ինքը՝ ռեկտորը, բայց դեռևս դիմադրում է։ Դիմադրում է, քանի որ ռեկտորի պաշտոնը միակ միջոցն է քրեական պատասխանատվությունից ժամանակավորապես խուսափելու համար։ Այսինքն՝ պարոն Սիմոնյանը, ամենայն հնարամտությամբ ու ցինիզմով, իր դեմ կազմակերպվող ցանկացած գործընթաց ներկայացնում է որպես քաղաքական հետապնդում, ինչպես նաև միջամտություն բուհական ինքնավարությանը։

Սա իսկապես սուտ է, քանի որ, եթե իշխանությունները որոշեին միջամտել բուհի ինքնավարությանը, ապա պարոն Սիմոնյանը մեկ օր էլ չէր դիմանա ռեկտորի պաշտոնում։ Նա մինչ օրս պաշտոնավարում է, ու դա վկայությունն է այն բանի, որ հիմնախնդրի կարգավորման համար ընդունելի է բացառապես օրինական ճանապարհը։

Ակնհայտ է, որ շուտով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը անվստահություն է հայտնելու ռեկտոր Արամ Սիմոնյանին, ու վերջինս ստիպված է լինելու հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։ Ահա այս տեղեկությունն է սարսափեցրել պարոն Սիմոնյանին ու նրան աջակցություն հայտնած ՀՀԿ-ի քարոզիչներին։ Երբեմնի փառահեղ քարոզչական գվարդիան ստանձնել է ռեկտորին ու ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից պաշտպանելու գործը՝ կազմակերպելով քննարկումներ ու բողոքի ակցիա։

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քարոզիչներին ո՛չ ԵՊՀ-ն է հետաքրքիր և ո՛չ էլ Արամ Սիմոնյանի տխրահռչակ ճակատագիրը։ Նրանք փորձում են օգտվել ստեղծված խառնաշփոթ իրավիճակից ու ստեղծել այնպիսի տպավորություն, իբրև թե նոր իշխանությունները շարժվում են քաղաքական հետապնդումների ու ռեպրեսիաների ճանապարհով։ Քարոզիչները գիտեն նաև, որ պաշտոնից ազատվելուց հետո, ամենայն հավանականությամբ, ռեկտորը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, և ահա համանման մանիպուլյացիոն հնարքների միջոցով փորձ է արվում այդ իրավական գործընթացներին նույնպես քաղաքական ենթատեքստ հաղորդել։

Այսինքն՝ ո՛չ ԵՊՀ-ի և ո՛չ էլ Արամ Սիմոնյանի պաշտպանության հարց չկա, բոլոր այս գործողությունները ուղղված են իշխանությունների դեմ։

Քարոզչական հնարքներն այս, իհարկե, անպտուղ են ու անարդյունք և երբեք չեն գտնի հանրային լայն զանգվածների պաշտպանությունը։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում Հանրապետական կուսակցության դրածոն է ու իր գործունեության ընթացքում սպասարկել է բացառապես կուսակցության ու Սերժ Սարգսյանի շահերը։ Սրանից ելնելով մարդիկ նաև հասկանում են, որ ՀՀԿ-ի դրածոն պետք է հեռացվի համալսարանից։

Վերջապես հեղափոխության արժեքները պետք է մտնեն ԵՊՀ, չէ՞ որ հեղափոխությունն էլ կյանքի կոչվեց հենց համալսարանականների համառ ու անզիջում պայքարի արդյունքում։ Եթե ուսանողները դուրս չգային փողոց, ապա դժվարանում եմ ասել, կլինե՞ր հեղափոխություն, թե՞ ոչ։

Ռեկտոր Արամ Սիմոնյանին հորդորում ենք խոհեմություն ու պարկեշտություն դրսևորել ու հեռանալ ռեկտորի պաշտոնից, մեկ րոպե շուտ հեռանալ ու փակել համալսարանի պատմության այդ տխրահռչակ էջը, երբ նրա պաշտոնավարման ընթացքում ԵՊՀ-ն կուսակցականացվել էր՝ վերածվելով ՀՀԿ-ական որջի, դասախոսներն ու ուսանողները ենթարկվում էին քաղաքական հետապնդումների, իսկ համալսարանն էլ ներքաշված էր կոռուպցիոն գործարքների ու տարատեսակ այլ գործընթացների մեջ։

Արամ Սիմոնյանը ռեկտոր լինելուց զատ նաև պատմագետ է։ Պետք է արձանագրենք, որ նա իսկապես տաղանդավոր գիտնական է ու սիրուն գրիչ ունի։ Ժամանակին առիթ եմ ունեցել կարդալ նրա մենագրություններն ու հոդվածները։ Սրանից ելնելով ակնկալում եմ, որ պարոն Սիմոնյանը կհեռանա արժանապատիվ ճանապարհով ու վերստին կզբաղվի պատմագիտությամբ ու հայագիտությամբ, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մնացել են արժանապատիվ բաժանման հնարավորություններ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում