ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է ընդունելությունից, որն իրեն ցուցաբերել են Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ այնտեղ իրեն դիմավորել են շատ լավ լավ մեծ «սիրով»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հենց նոր Վիետնամ ժամանեցի։ Շնորհակալություն բոլորին՝ Հանոյում շատ լավ ընդունելության համար։ Հսկայական ամբոխ և այդքան սեր»,-նշել է Թրամփը։
Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների վայրը հստակ չի նշվում։ Որոշ ԶԼՄ-ներ ենթադրում են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հինգաստղանի Sofitel Legend Metropole հյուրանոցում։









































