Մելբուռնում գերեզմանից տղամարդու են հանել, որը ընկել էր գերեզմանափոսի մեջ և կոտրած ոտքով երկու ժամ անընդմեջ սպասել փրկարարներին, գրել է 7 News Melbourne-ը:
Մելբուռնի գերեզմանատներից մեկում տղամարդը փոս է փորել, սակայն հետագայում հայտնվել է այնտեղ: Ընկնելու ընթացքում նա կոտրել է ոտքը, ուստի չի կարողացել դուրս գալ գերեզմանափոսից: Տղամարդը երկու ժամ անընդմեջ սպասել է մինչև օգնությունը տեղ կհասներ:
Փրկարարների գործողությունները տեսագրել են: Տղամարդուն հանելու համար փրկարարները հատուկ կախովի կոնստրուկցիա և պարաններ են օգտագործել: Գերեզմանափորին հանելուց հետո անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
https://www.facebook.com/7NewsMelbourne/videos/821876868157518/?v=821876868157518




































