Թաթարստանի հիվանդանոցում վիրահատել են մի տղամարդու, ով նախօրեին մեջքի մեջ խրված դանակով փորձել է դուրս գալ ծխելու։ Այդ մասին գրում է TASS-ը։
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը մեջքից դուրս ցցված դանակով փորձում է դուրս գալ շինությունից։ Հիվանդին փորձել են կանգնեցնել, իսկ հարցին, թե ուր է նա գնում նա պատասխանել է «ծխելու»։
Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ հիվանդը հարբած է եղել։ Այժմ նա վիրահատվել է և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։









































