Ուկրաինացի քանդակագործ Սպարտակ Խաչանովը իր «Առնանդամների շքերթ» ցուցահանդեսն է ներկայացրել Բեռլինում: Այդ մասին ինքը՝ հեղինակը, տեղեկացրել է իր Facebook-ում:
Թե Բեռլինում հատկապես որտեղ է տեղակայված այդ աղմկահարույց հակառազմատենչ ցուցահանդեսը, հայտնի չէ:

Ավելի վաղ այս ցուցահանդեսի պատճառով Սպարտակ Խաչանովը հեռացվել է համալսարանից և հալածվել ուկրաինացի ազգայնականների կողմից: Ցուցահանդեսի հակառակորդների կարծիքով՝ հեղինակը համեմատել է ուկրաինացի զինվորականներին արական սեռական օրգանների հետ:












































