ԵՄ դիվանագիտական ղեկավար Քեթրին Էշթոնը ողջունել է Կիևի քաղաքային վարչակազմի ազատագրումը և կոչ է արել իշխանություններին՝ հետագա գործողությունների դիմել երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար:
«Ես ողջունում եմ որոշ կարևոր քայլերը, որոնք ձեռնարկվել են վերջին մի քանի օրում՝ Ուկրաինայի իրավիճակը թուլացնելու ուղղությամբ և դրանով իսկ նպաստում են ներկայիս քաղաքական ճգնաժամից դուրս գալուն»,- նշված է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքականության գործունեության եվրոպական ծառայության կայքում:
Էշթոնը նաև իր գոհունակությունն է հայտնել, որ «Մայդանի գրեթե բոլոր ակտիվիստներին» ազատ են արձակել ուկրաինական իշխանությունները:
«Ես ուկրաինական իշխանություններին կոչ եմ անում փակել բոլոր դատական գործերը, այդ թվում՝ բոլոր տնային կալանքները»,- կարծում է Էշթոնը:









































