«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի աստղ Ռամի Մալեկը, որը «Օսկար» է ստացել որպես լավագույն դերասան, ընկել է բեմից մրցանակի հանձնման արարողության ժամանակ։ Արտիստին բժիշկների օգնությունն է պետք եղել՝ տեղեկացնում է People ամսագիրը։
37-ամյա Մալեկը «Օսկար»-ի է արժանացել որպես լավագույն դերասան «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիի դերակատարման համար։ Նա բեմից ցած է ընկել արձանիկի հետ։
Սկզբում Մալեկին նստեցրել են դահլիճում աթոռին, հետո բժիշկները նրան տեղափոխել են։ Նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դերասանի վիճակը։









































