Լատվիայի Սաեյմայում փետրվարի 21-ին ձևավորվել է Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ: Այս մասին նշեց Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլյնուս):
«Լատվիայի օրենսդիր մարմնում՝ Սաեյմայում, ձևավորվել է 13 պատգամավոր ներառող Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ, որի նախագահ է ընտրվել օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբևան, իսկ խմբի փոխնախագահն է Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևը»,-մանրամասնեց դեսպանը:
Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 22-ին: