Friday, 07 06 2024
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ

«Ինչո՞ւ միայն Հայաստանի անդամակցությունը, Մաքսային միության ապագան է կասկածի տակ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր: Հայաստանում այն ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Ըստ Ձեզ՝ սա մեզ համար նոր հնարավորություն կարո՞ղ է լինել, Հայաստանը սրանից կարո՞ղ է օգտվել:

 – Ես նայեցի ծրագիրը, իմ կարծիքով՝ սա ուղղակի Եվրոպայի կողմից  մի քայլ է, թե՝ գործընթացը,  Արևելյան գործընկերության երկրների հետ բանակցությունները շարունակվում են: Չնայած Հայաստանը հաճախ է հայտարարում, թե Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են, բայց տվյալ պահին այլ կողմում է գտնվում: Իմ կարծիքով՝ պարզապես ինչ-որ ձևով փորձեր են արվում շոշափել անվտանգության խնդիրները: Չգիտեմ՝ հին առաջարկներում այդ խնդիրն ինչքանով էր ուրվագծված, բայց այս նոր առաջարկի մեջ կարծես թե եվրոպացիները դեմ չեն, որ քննարկեն անվտանգության խնդիրները՝ իմիջիայլոց,  բոլոր երկրների:

Չեմ կարող ասել՝ դա  արված է ուղղակի ուշադրություն գրավելու, այս երկրներին շահագրգռելո՞ւ համար, թե՞ ոչ, գուցե իրենք էլ դեռ  լավ չեն պատկերացնում,  բայց հաշվի են նստել իրավիճակի հետ: Մինչև Վիլնյուսն այնքան էլ չէին ընդունում կամ ուղղակի հաշվի չէին առնում անվտանգության խնդիրները: Չգիտեմ՝ արդյոք այս ամենի տակ տեսակետներ կամ կոնկրետ ծրագրեր կա՞ն, թե՞ ուղղակի առաջարկում են նման ձևով նորից վերանայել բանակցային գործընթացը:

Այդ ամենից ես այս տպավորությունն եմ ստացել՝ ոչ ավելին:

Նշված 20 կետերի մեջ ասվում է նաև, որ Ռուսաստանի հետ պետք է  սկսել հանգամանալից, բաց և անկեղծ երկխոսություն` Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ: Սա, ըստ Ձեզ, հնարավո՞ր է կոնկրետ Հայաստանի համար, որն արդեն հայտարարել է  Մաքսային միությանն անդամագրվելու ցանկության մասին:

 – Եթե հետևենք, թե ինչ է կատարվում Մաքսային միության երկրների հետ, ինչ խնդիրներ են ստեղծվել ընդհանրապես, պարզ  չէ՝ կշարունակվի՞ այդ գործընթացը, ինչ-որ արդյունքներ կբերի՞, թե՞ ոչ: Շատ մեծ  կասկած կա, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ բանի հասնել:

 Հայաստանի մասով չեմ էլ խոսում. արդեն իսկ նախնական պայմաններ են դրել՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ: Այդպես էլ օդում կախված է մնացել և պարզ չէ, թե ընդհանրապես որևէ մեկը ցանկություն ունի՞ խորացնելոււ այդ խնդիրը, հասկանալու՝ ինչպես է լուծվելու Մաքսային միության տարածքի, սահմանների խնդիրը:

Կախված վիճակ է, և չեմ կարծում, որ որևէ բան մոտ ապագայում կամ այսքան շուտ տեղից շարժվի:

Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ հրապարակվել է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, Հայաստանը կարող է հետ կանգնել այդ որոշումից և չանդամակցե՞լ Մաքսային միությանը:

– Ինչո՞ւ միայն Հայաստանի, ընդհանրապես Մաքսային միության ապագան է կասկածի տակ, առավել ևս՝ Հայաստանի  միացումը դրան: Կան շատ լուրջ խնդիրներ, որոնց լուծումները մինչ օրս ոչ ոք չի առաջարկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում