Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե երեխան սեղանի մոտ նստած է ուտում, ապա ճարպակալման զարգացման ռիսկերը նվազում են, գրում է rosbalt.ru-ն: Գիտնականները պարզել են նաև, որ իրենց ուտելու չափաքանակը որոշող երեխաներն ավելի քիչ են ուտում, քան նրանք, ում ծնողներն են կերակրում:
Հենց այդ պայմաններում է երեխան սկսում հասկանալ, թե երբ է կշտանում, փոխանցում է Meddaily-ն:
Գիտնականները հետևել են 2-5 տարեկան երեխաների: Պարզվել է, որ ընտանեկան սեղանի շուրջ կերած ճաշը օգնում է տեղեկատվություն յուրացնել թե՛ չափաբաժնի, և թե՛ սննդում նախապատվությունների մասին: Այդ պատճառով էլ չի կարելի երեխային ստիպել ուտել այն ամենը, ինչ դրված է ափսեի մեջ: Պարզվել է նաև, որ հեռուստացույցի առջև ուտել թույլատրող ծնողները երեխաներին հնարավորություն չեն տալիս հասկանալ, թե նրանք երբ են կշտանում:









































