Չինաստանի իշխանությունները ոստիկանության ղեկավարությանը կոչ են արել ուժեղացնել երկրում պայքարը մարմնավաճառության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Դունգուան քաղաքում, որը համարվում է Չինաստանի «սեքս-մայրաքաղաքը», ոստիկանական միջոցառումների ընթացքում ձերբակալվել էր մոտ 1000 մարդ:
Ինչպես հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոն, քաղաքի փոխքաղաքապետն ու ոստիկանապետը հեռացվել էին իրենց պաշտոններից «մարմնավաճառության դեմ պայքարում անբավարար ջանքերի համար»:




































