2018 թվականի վերջում Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 364 մլն դոլար, ինչն աննախադեպ է ցուցանիշ է 1991 թվականից ի վեր:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Irna» գործակալությունը տեղեկացնում է, որ մեկնաբանելով Հայաստանի հետ առևտրային ցուցանիշները, Հայաստանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին նշել է, որ նախորդ տարի Իրանից դեպի Հայաստան արտահանումը կազմել է 269 մլն դոլար, ինչը բարձր ցուցանիշ է:








































