Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Փաշինյանի ոչ արդյունավետ մարտավարությունը հանգեցնում է անհեթեթ վիճակների. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

– «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ եթե ազատ չարձակվեն ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ապա ժողովուրդն ինքը, կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը: Սեֆիլյանը նաև հավելել է, որ համբերելու ժամանակը սպառվել է: Կո՞շտ չէ այս հայտարարությունը:

– Կա որոշակի կոշտություն: Բայց նախ ուզում եմ ուղղում կատարել. Սեֆիլյանի հայտարարության մեջ ՊՊԾ գնդի անուն նշված չէ: Ընդհանրապես երևույթը որպես ՊՊԾ գնդի գրավում որակելն աղճատում է իրականությունն այն պարզ պատճառով, որ տեղի է ունեցել ապստամբություն, մինչդեռ փորձ է արվում այն ներկայացվել որպես ինչ-որ օբյեկտի գրավում:

– Ապստամբության ժամանակ էլ են օբյեկտներ գրավում:

– Այո՛, գրավում են, բայց դա չի կոչվում օբյեկտների գրավում. ապստամբությունը կոչվում է ապստամբություն: Ես այն կարծիքին չեմ, որ դուք հատուկ եք այդպես ասում, այլ ուղղակի մեդիա տիրույթում շրջանառվող հասկացությունը կիրառեցիք, որը շատ տարածված է: Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը՝ ստատուսի տեսքով, ևս մեկ անգամ լյուստրացիա արեց՝ հատկապես մեդիա դաշտի առումով, ցույց տվեց, որ այն դեռևս գրեթե ամբողջությամբ օկուպացված է և հեռու է ազգային շահերին և քաղաքացու իրավունքներին ծառայելու նպատակներից:

Շատ հետաքրքիր է, որ այսօրվա վերլուծական հոդվածների զգալի մասը չնչին տարբերություն ունեին իրարից, Ժիրայր Սեֆիլյանի ստատուսի դեմ գրված հոդվածները մոտավորապես նույն հայեցակարգային հենքի վրա էին, նույն բառապաշարն ունեին: Սա, իհարկե, պատահականություն չէ: Մեդիա դաշտն օկուպացված է հիմնականում նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝ մի մասը Ռ. Քոչարյանի, մյուս մասը՝ ՀՀԿ-ի և նրանց հետ կապակցված տարրերի: Եվ ինչու չէ, նաև, այսպես կոչված, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգի ջատագովությանը ծառայող բոլոր մեդիամիջոցները, ըստ էության, կամա թե ակամա ծառայում են այս օկուպանտական նպատակին, այն է՝ թույլ չտալ, որ հայ հասարակությունը ձևավորվի որպես ազգային-քաղաքական նախ՝ գիտակցություն, կամք, ապա նաև դրսևորվի իր ազգային պետականությամբ: Շատ կեղծ շերտեր սկսեցին ստեղծվել մեդիայում: Արդեն մի արտառոց հարցազրույց տեսա՝ լրագրողները պատգամավորներին հարց են տալիս, թե արդյոք Հայաստանում կա՞ն ապստամբության հիմքեր: Ժիրայր Սեֆիլյանը ապստամբելու մասին ոչ մի բան չի նշել:

– Այդ դեպքում ո՞ւմ է հասցեագրված այս հայտարարությունը:

– Հարցը հասցեատերը չէ: Տվյալ պարագայում մեկ անգամ մեկ շերտով կեղծ մեկնաբանություն է կատարվում, նշվում են այնպիսի հղումներ, որոնք չկան հայտարարության մեջ, այնուհետև դրանք վերլուծվում են համապատասխան տեխնոլոգիաներով, հետո այդ վերլուծությունների մեկնաբանությունների հիման վրա նորից եզրակացություններ են կատարվում և այդպես արդեն երրորդ-չորրոդ շերտին ենք հասել, արդեն այն աստիճանի, որ պատգամավորներին են հարցնում. «Կա՞ն Հայաստանում ապստամբության հիմքեր, Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ կան»: Մարդիկ էլ ասում են՝ չկան, ինչ-որ անհասկանալի մթնոլորտ է ձևավորվում: Մինչդեռ Սեֆիլյանն ընդամենն ասում է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք ի սկզբանե դեմ ենք եղել նախկին ոճրագործ, ցեղասպան ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ այսքան մեղմ և կիսատ-պռատ մոտեցումներ որդեգրած մարտավարությանը, այդ մասին հրապարակավ ասել ենք, բայց հարգելով, ընդունելով Նիկոլ Փաշինյանի իշխանության որդեգրած շատ ավելի մեղմ, մեր կարծիքով՝ ոչ արդյունավետ, այսօր արդեն շատերի կարծիքով՝ արդարադատության, իրավապահ, դատական համակարգի և մի շարք այլ ուղղությունների առումով ոչ արդյունավետ մարտավարությունը, ինչը հանգեցնում է այսպիսի անհեթեթ վիճակների. ցեղասպան, ոճրագործ ռեժիմի որոշ ներկայացուցիչներին, որոնք Մարտի 1 են արել, հեղել են մեր ժողովրդի արյունը քաղաքի կենտրոնում, և սահամանադրական կարգը տապալածների, ժողովրդին մայրաքաղաքում գնդակահարածների դեմ զենք վերցրած, ապստամբած, ապստամբության իրավունքն իրականացրած ապստամբներին, որ իրականում տվյալ պահին եղել են ամենաիրավապաշտ և ամենաարժանապատիվ քաղաքացիները (պետք է ամբողջ ժողովուրդն այդ քայլին դիմեր, ոչ թե թողնեին, որ 30 հոգով այդ գործողությունը կատարեին), հավասարապես նույն դատարանի շենքում երկուսին իրար հետ դատում են. ինչի՞ համար. կամ նա է եղել, կամ նա է եղել, ո՞րն է եղել, եկեք կողմնորոշվենք:

– Հարգելի Ավետիսյան, փորձենք առավելապես խուսափել Ձեր նշած վերլուծական տեխնոլոգիաներից և խոսենք շիտակ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Սեֆիլյանի հայտարարության այս միտքը. «Ժողովրդը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

– Շատ պարզ. ապստամբության իրավունքը սրբազան բնական իրավունք է, դա պետության հիմնասյուներից մեկն է, քաղաքացի-պետություն հարաբերությունների այն հաստ և կարմիր գիծն է, առանց որի չկա սահման. դա սահմաններից մեկն է, սահմանադրություն, որ ասում ենք, սահմանը նաև դա է…

– Ո՞ւմ դեմ ապստամբել: Ի՞նչ է նշանակում՝ համբերելու ժամանակը սպառվել է:

– Ժիրայր Սեֆիլյանի ստատուսում ապստամբելու մասին խոսք չկա: Կարծում եմ՝ բոլորին է ակնհայտ, որ զենքի ժամանակն անցել է: Եթե այն ժամանակ զենքի անհրաժեշտություն կար, ծայրահեղ վիճակ էր՝ պատերազմի սպառնալիքը օր օրի մեր գլխին կախված էր, հետո իմացանք, որ հաջորդ օրը ապրիլյան պատերազմի նման մի բան պիտի տեղի ունենար, և մենք ակամա այդ գործողությունը կատարելով՝ կանխեցինք: Ապրիլյան պատերազմից հետո 4 անգամ Սերժ Սարգսյանը եղել է Արցախում և տեղի ռազմաքաղաքական ղեկավարությանը ճնշելով մոտեցրել է այն կետին, որ պետք է հանձնվեն:

– Այդ տեղեկությունները ի՞նչ խողովակով են ձեզ հասել:

– Մամուլով: Ամեն ինչ հիմա ակնհայտ է դարձել… Ուզում եմ նաև շեշտել, որ եթե մենք այսօր Ժիրայր Սեֆիլյանին կամ «Սասնա ծռեր»-ին փորձում ենք ուղիղ կամ անուղղակի կերպով պիտակավորել կամ մեղադրել զենք վերցնելու մտադրություն ունենալու առումով, ուրեմն փաստորեն նույնացնում ենք Ս. Սարգսյանի հանցավոր ռժիմը և Փաշինյանի ժողովրդական վստահություն վայելող կառավարությունը: Ծուռ հայելիների աշխարհում ենք:

– Այս հայտարարությունը որպես ապստամբության կոչ է ընկալվել:

– Ո՛չ: Ցանկանում են, որ այդպես ընկալվի: Լյուստրացիա է տեղի ունեցել. Սեֆիլյանը ակամա ցույց է տվել, որ Հայաստամում մեդիան օկուպացված է, ինչպես դեռևս օկուպացված են դատական, իրավապահ համակարգը, հատուկ ծառայությունները և այլն… Քաղաքացին իրավունք ունի ակցիաներ կատարելու, իր բողոքն արտահայտելու և կարծիքը բարձրաձայնելու. Ժ. Սեֆիլյանը դա է նկատի ունեցել:

 – Ժ. Սեֆիլյանի այս դիրքրոշումը համարե՞լ վերջնագրային:

– Ես Ժ. Սեֆիլյանի կողմից վերջնագրի նպատակ չեմ տեսնում, եթե որևէ մեկը ուզում է դա որպես վերջնագիր ընկալել, դա իր գործն է: Դա ընդամենը կոշտ հորդոր է առաջին հերթին իշխանությանը և դատական համակարգին, որ համապատասխան քայլեր կատարվեն, և տղաները հայտնվեն ազատության մեջ… «Սասնա ծռեր»-ի  գործն ամբողջությամբ կեղծիքներով է քննված. մեղադրանքը կեղծիք է, ապացույցները կեղծիք են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում